National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.04.2013
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Բելառուսի ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահին
1 / 4
Ապրիլի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցելու առիթով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց հայ-բելառուսական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորեց համագործակցության հետագա ընդլայնումը բոլոր ոլորտներում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` լավ են զարգանում նաեւ միջխորհրդարանական կապերը, ինչին նպաստում են եւ միջխորհրդարանական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը եւ փոխադարձ այցերն ու շփումները: Պարոն Աբրահամյանը կարեւորեց համագործակցությունը միջազգային ասպարեզում, հատկապես միջազգային խորհրդարանական կառույցներում: ԱԺ նախագահը խոսեց տնտեսական համագործակցության կարեւորության մասին, նշելով, որ անհրաժեշտ է տնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ հասցնել քաղաքական համագործակցության մակարդակին :

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն շնորհավորեց նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համոզիչ հաղթանակի եւ վերընտրվելու կապակցությամբ, ինչը վկայում է ժողովրդի բարձր վստահության մասին: Նա կարեւորեց միջխորհրդարանական գործակցությունը եւ օրենսդրական փորձի փոխանակումը: Բարձր գնահատվեց միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, որը մեծապես կարող է նպաստել խորհրդարանական կապերի խորացմանը, իրավապայմանագրային բազայի զարգացմանը, միջռեգիոնալ համագործակցության կայացմանը: Պարոն Անդրեյչենկոն կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում, տնտեսության, գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում` նշելով, որ երկու երկրները առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման չօգտագործված ներուժ ունեն, որն օգտակար եւ արդյունավետ կարող է լինել երկու երկրների համար:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am